Թիվ մեկ բույսը ուղեղի առողջության համար

Մենք գիտենք, որ սնունդը կարևոր դեր է խաղում ուղեղի առողջության պահպանման գործում, բայց մենք հաճախ չենք մտածում, թե ինչ կարող են օգնել դեղաբույսերն ու համեմունքները: Բացի խաչածաղկավոր բանջարեղենով, օմեգա-3 ճարպաթթուներով և ամբողջական ձավարեղենով հարուստ սննդակարգից, եղեսպակը օգնում է մեզ խելացի մնալ՝ բառացիորեն:
Հիշողության և ուղեղի առողջության համար դրա օգուտները վաղուց հայտնի են:
Գոյություն ունի եղեսպակի 4 տեսակ: Այս բույսը հարուստ է սապոնինների, հակաբակտերիալ ֆերմենտների և էստրոգենների դառը միացություններով, եթերայուղերով, C և B վիտամիններով, ինչպես նաև կալիումով և այլ հանքանյութերով, որոնք բարելավում են ընդհանուր առողջական վիճակը:
Եղեսպակի հիմնական առողջարար հատկությունները
· Բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա,
· բարելավում է արյան շրջանառությունը,
· ազատում է հոգնածության զգացումից,
· հիանալի միջոց է անեմիայի (սակավարյունության) դեմ,
· օժտված է հզոր տտպող հատկություններով,
· ազատում է մարսողական խնդիրներից,
· ազատում է դաշտանադադարի ախտանշաններից,
· կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը,
· բուժում է խոցերն ու գաստրիտը,
· պաշտպանում է հեշտոցի լորձաթաղանթը,
· բուժում է այտույցներն ու ցիստիտը,
· բուժում է բորանի խոռոչի ու կոկորդի խնդիրների մեծ մասը,
· օժտված է հակասեպտիկ ու հակաբորբոքային հատկություններով:
Բացի այդ, եղեսպակը հայտնի է որպես «կանանց խոտաբույս», քանի որ օգնում է մեղմել դաշտանային ցիկլի հետ կապված տհաճ զգացողությունները:
Մրսածության ու բերանի խոռոչի հիվանդությունների բուժումը եղեսպակի օգնությամբ
Հարկավոր է պատրաստել եղեսպակով թեյ (1 թ.գ. եղեսպակի չոր տերևները թրմել 1 բաժակ եռման ջրում), սառելուց հետո քամել, այնուհետև ստացված թուրմով օրական 3 անգամ ողողել բերանն ու կոկորդը՝ լնդերի հիվանդություններն ու կոկորդի վարակները բուժելու համար: Մրսածության դեպքում շատ օգտակար են եղեսպակի ու երիցուկի թուրմով ինհալացիաները:
Մարսողական խնդիրների դեպքում
3 թ.գ. եղեսպակի չոր տերևներին ավելացնել 3 բաժակ եռման ջուր, թրմել, այնուհետև քամել և ընդունել օրական 3 անգամ 1-ական բաժակ:
Գինեկոլոգիական ու նյարդային խնդիրների դեպքում
1 թ.գ. չորացրած եղեսպակին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել, քամել և խմել օրական 1 բաժակ: Այս թեյը կօգնի ազատվել գինեկոլոգիական խնդիրներից և նյարդային խանգարումներից: