Հացադուլավոր երիտասարդներին հայհոյելուց հետո ծեծի կասկածանքով 2 անձ բերման է ենթարկվել ոստիկանության

Հացադուլավոր երիտասարդներին հայհոյելուց հետո ծեծի կասկածանքով 2 անձ բերման է ենթարկվել ոստիկանության

MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնում են, որ ծեծի կասկածանքով 2 անձ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

 Ոստիկանությունից նաև նշեցին, որ նյութեր են նախապատրաստվում։ 

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազատության հրապարակում հացադուլ անող երիտասարդներին մի քաղաքացի մոտեցավ և սկսեց հայհոյել նրանց, տեղում հավաքված քաղաքացիներից մեկն էլ ապտակեց հայհոյող քաղաքացուն։