Իսրայելական հետախուզությունը նախազգուշացրել է ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին ավելի քան 1 տարի առաջ․ Haaretz

Իսրայելական հետախուզությունը նախազգուշացրել է ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին ավելի քան 1 տարի առաջ․ Haaretz

Իսրայելի ռազմական հետախուզությունը մանրամասն տեղեկություններ է ունեցել Գազայի հատվածը ճեղքելու պլանների մասին հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումից ավելի քան մեկ տարի առաջ:

Իսրայելի նախկին քաղաքական ղեկավարությունը ծանոթ է եղել այս տեղեկատվության որոշ մասին, սակայն իշխանությունները, ըստ երևույթին, չի հավատացել, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա Սինվարը մտադիր էր հարձակում իրականացնել։ Գրել է Haaretz-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրները։

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ իսրայելական հետախուզությունը ավելի քան մեկ տարի առաջ իմացել է, որ ՀԱՄԱՍ-ը ծրագրում է ներխուժել տասնյակ իսրայելական բնակավայրեր և հարձակվել բանակի դիրքերի վրա։

2023 թվականի հոկտեմբերին պատերազմի բռնկումից հետո ռազմական հետախուզությունը տեղեկատվության մեծ մասը փոխանցել է Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությանը։

Հրատարակության տվյալներով՝ հետախուզության կողմից ձեռք բերված փաստաթղթերից հնարավոր է եղել հասկանալ, թե ինչպես է ՀԱՄԱՍ-ը պլանավորում օգտագործել իր ստորաբաժանումները, ինչպես նաև գործողության ընդհանուր հայեցակարգը։

Պաղեստինյան շարժումը տեղյակ է եղել իսրայելական զինվորականների դիրքերի մասին և ծրագրել է հարձակում իրականացնել թույլ կետերի վրա։ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո զինվորները, ովքեր կարդացել են փաստաթղթերը, ցավ ու տխրություն են ունեցել։ Այս մասին Haaretz-ին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաներից մեկը:

Ռազմական հետախուզության 8200 ստորաբաժանման (ռադիոէլեկտրոնային հետախուզություն) սերժանտը երեք փաստաթուղթ է գրել պատերազմից սկսելուց մի քանի ամիս առաջ ու դրանցով վերադասին զգուշացրել է գրոհայինների մտադրությունների մասին։ 

Հրապարակման համաձայն՝ սերժանտի փաստաթղթերը տեղեկություններ են պարունակում, որ ՀԱՄԱՍ-ը վարժանքներ է անցկացնում կիբուցները և սահմանային կետերը գրավելու համար։ Վերջին անգամ նա ներխուժման նախապատրաստության մասին զեկույցներ էր ուղարկել այս տարվա օգոստոսին։

Ըստ Haaretz-ի՝ բարձրաստիճան սպաները, ըստ ամենայնի, չեն կարևորել սերժանտի զգուշացումները։