Հղի Ռիհաննան փորին 1,8 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե շղթա է կրում

Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան փորին կրում է 1,8 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե շղթա, հայտնում է Page Six-ը։ Ռիհաննան մասնակցել է Բեյոնսեի և Ջեյ Զիի կազմակերպած երեկույթին Լոս Անջելեսի Chateau Marmont-ում։ Միջոցառումը տեղի է ունեցել մարտի 13-ին՝ Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությունից անմիջապես հետո։
Հղի երգչուհին հայտնվել է Valentino-ի փայլուն կրծկալով և կիսաշրջազգեստով՝ ուսերին գցելով վարդագույն խալաթ։ Կերպարը համալրվել է Bayco ոսկերչական ապրանքանիշի զարդերով, մասնավորապես՝ ավելի քան 139 կարատ կշռող և 1,8 մլն դոլար արժողությամբ ադամանդներով պլատինե շղթայով, որը աստղը դրել է փորի վրա։ Նա կրել է նաև վզնոց, ականջօղեր և ադամանդե մատանի։