Փաշինյանը ցավակցել է Թուրքիային լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցածի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիային լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։
«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը ցնցող է։ Ցավակցությունս զոհվածների ընտանիքներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Փաշինյանը։