Մենք միտված չենք որևէ անբարյացակամ քայլ անել ՌԴ-ի կամ ՌԴ ղեկավարի հանդեպ. Արշակյան
Հայաստանը մշտապես մեծ ուշադրության է արժանացնում ՌԴ-ի հետ հարաբերությունները, որոնք պետք է հիմնվեն փոխադարձ հարգանքի վրա։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Հակոբ Արշակյանը։
“Մենք միտված չենք որևէ անբարյացակամ քայլ անել ՌԴ-ի կամ ՌԴ ղեկավարի հանդեպ, ինչում մեզ փորձում են մեղադրել ռուսաստանյան մեր գործընկերները։ Բազմիցս փաստել ենք, որ Հռոմի ստատուտի վավերացումը բխում է ՀՀ շահերից, ցանկացած հարց կարելի է լուծել։ Տարաձայնություններ լինում են բոլոր բարեկամների և հարազատների միջև”,- նշեց Արշակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում