Իրինա Շեյքն ու Քենդալ Ջենները մինի զգեստներով նկարահանվել են Marc Jacobs-ի գովազդում

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը դարձել է Marc Jacobs SS23 ապրանքանիշի նոր գովազդային արշավի դեմքը։ Տեսանյութն ու լուսանկարները բրենդը տարածել է սոցիալական ցանցերում։
Իրինա Շեյքը և Քենդալ Ջենները Marc Jacobs SS23-ի նոր գովազդում նկարվել են միասին։ Կադրում մոդելները կեցվածք են ընդունել տարբեր կերպարներով՝ մինի զգեստներ, մինի կիսաշրջազգեստներ և բարձրակրունկներ։