ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը ծրագրում են ակտիվացնել աhաբեկչական գործողությունները․ Պատրուշեւ

ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը ծրագրում են ավելացնել ահաբեկչական հարձակումների թիվը ռուսական ստորջրյա խողովակաշարերի, տանկերների և բեռնատարների վրա։
Այս մասին «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական, ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը։
«Ըստ առկա տեղեկատվության, [ՆԱՏՕ-ի] ռազմածովային ուժերը ծրագրում են ակտիվացնել ահաբեկչական գործողությունները ռուսական ստորջրյա խողովակաշարերի, տանկերների և բեռնատարների դեմ»,- ասել է նա։
Պատրուշեւի խոսքով՝ «ծովային սադրանքները» օգտագործվել են արևմտյան երկրների կողմից Սառը պատերազմից ի վեր դիվերսիոն աշխատանքի համար և «նրանք մտադիր չեն դադարեցնել դրանք»։