Թրամփը հայտարարել է Իրաքում «Իuլամական պետnւթյան» առաջնորդներից մեկի nչնչացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» առաջնորդներից մեկի ոչնչացման մասին։
«Իրաքում ԻԼԻՊ-ի՝ փախուստի մեջ եղած առաջնորդն այսօր սպանվել է։ Մեր անվախ մարտիկներն անխնա ընկել են նրա հետքի վրա։ Նրա թշվառ կյանքը կտրվեց ԻԼԻՊ-ի մեկ այլ անդամի հետ՝ համաձայնեցված Իրաքի կառավարության և Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ: ԽԱՂԱՂՈՒԹՅՈ՛ՒՆ ՈՒԺԻ ՄԻՋՈՑՈՎ»,- գրել է ԱՄՆ նախագահը TRUTH սոցցանում։