Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները

Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների կողմից ձեռք բերված համաձայնությունը՝ սկսելու սահմանների սահմանազատման գործընթացը։ Այդ մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ.

«Վրաստանը ողջունում է սահմանագծման գործընթացի մեկնարկի վերաբերյալ հայ-ադրբեջանակական հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությունը: Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում տևական խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր հաստատակամ հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևանների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»։