56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է 3 կգ 300 գրամ մարիխուանա

56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է 3 կգ 300 գրամ մարիխուանա

ՆԳՆ-ից հայտնում են․

«Ապրիլի 1-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Գորիսի Յոլյան նրբանցքի 56-ամյա բնակչի մասին էր։ Ըստ տեղեկության՝ վերջինս տանը պահում է ապօրինի զինամթերք, մեծ քանակությամբ մարիխուանա, բացի այդ՝ աճեցնում է թմրաբույսեր։

Ստացված տեղեկությունները փաստաթղթավորվեցին և փոխանցվեցին նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և նախաքննական մարմնի ծառայողները նույն օրը զննեցին 56-ամյա տղամարդու տունը։

Արդյունքում հայտնաբերվեցին ընդհանուր 3 կգ 300 գր մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի բույսեր, պայթուցիչով նռնակ և 5․6 մմ տրամաչափի 50 փամփուշտ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։