Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար․ դասակի հրամանատարը՝ հրդեհի մասին
Անփույթ վերաբերմունքի պատճառով կարող էր հրդեհը բռնկվել։
Այդ մասին Ազատ համայնքում լրագրողների հետ զրույցում ասաց Ազատում տեղակայված զորամասի աշխատակիցներից մեկը՝ դասակի հրամանատար։
Նրա խոսքով՝ բենզին են օգտագործել, բայց ինքը մանրամասներ չգիտի։
«Ընդհանուր 21 հոգի է եղել։ 15 հոգի զոհվել է, երեքը վիրավոր են, ընդ որում՝ մեկը սպա, չորսն էլ եղել են դրսում»,- ասաց նա։
Հարցին, թե ինչ է ինքն ասել զոհվածի հորը, որն իր որդուն էր փնտրում, պատասխանեց՝ անպատասխան հարց էր, ի՞նչ պիտի ասեր։
«Ու արդեն վեցերորդ ծնողն է»,- նշեց նա։
Կառավարության նիստի ընթացքում հնչած միտքը՝ կապված բենզինի այրման հետ, դասակի հրամանատարը զուտ վարկած որակեց։
Նա տեղեկացրեց, որ դեպքից րոպեներ անց եղել է տեղում։
«Այս բարդակը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար: Ինչ ուզում է, թող ինձ հետ անեն այս ասածից հետո»,- ասաց դասակի հրամանատարը։
Մանրամասները՝ տեսանյութում։