Մատենադարանի շենքը վաճառվո՞ւմ է․ մանրամասներ

Մատենադարանի շենքը չենք վաճառում, ժողովո՛ւրդ։ Երեկվանից ինչ որ ակտիվ շրջանառության մեջ է մտել դա։ Որտեղ մենք գիտաժողով անենք, այդ շենքը, ենթադրելու են, որ վաճառելո՞ւ ենք։ Այդ մասին այսօր Ակադեմիական քաղաքի ծրագրի առաջին փուլի ներկայացման ժամանակ ասաց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվում, թե ակադեմիական քաղաքի ստեղծմանը զուգահեռ նախատեսվում է վաճառել Մատենադարանի շենքը։

Մանրամասները՝ տեսանյութում։