Red Wings Airlines-ը սկսել է կանոնավոր չվերթները դեպի Երևան

Red Wings Airlines ավիաընկերությունը սկսել է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երևան Եկատերինբուրգից և Չելյաբինսկից, հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
Եկատերինբուրգից առաջին թռիչքը կատարվել է մարտի 8-ին, Չելյաբինսկից՝ մարտի 9-ին։ Թռիչքների ծրագիրը կտևի մինչև մարտի 26-ը։
Նախկինում Red Wings-ը Հայաստան չէր թռչում Եկատերինբուրգի և Չելյաբինսկի իր բազային օդանավակայաններից։
Եկատերինբուրգից Երևան չվերթները նախատեսված են շաբաթական 2-3 չվերթ հաճախականությամբ, Չելյաբինսկից՝ շաբաթական 1-2 չվերթ։