«Քաջ Գագոն»՝ Նազարի հետքերով

«Քաջ Գագոն»՝ Նազարի հետքերով

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է, ով շարունակում է էպատաժային հայտարարություններով աջակցել Փաշինյանի ձեռնարկումները: 

Գագոն որոշեց 

Հռոմի ստատուտի վավերացումից հետո, ողջախոհ մարդիկ մտահոգություններ հայտնեցին, որ հայ- ռուսական հարաբերությունները դառնում են թշնամական՝ դրանից բխող հետևանքներով:
Այդ մարդկանց շարքում չէ Գագիկ Մելքոնյանը, ով հակառակը՝ հոխորտում է: 
«Ռուսաստանն ինչո՞վ է մեզ վախեցնում․ գազ կտրելո՞վ են վախեցնում, թող կտրեն, էդ գազն էլ չենք ուզում, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի»,- այս մասին է հայտնել Գագիկ Մելքոնյանը։ «Մենք էնքա՜ն բաներ ենք տարել: Ի՞նչ են ուզում․ Լա՞րս են փակելու, թող փակեն»,- ասել է Մելքոնյանը՝ հավելելով, որ ՌԴ-ն այլևս մեր ռազմավարական դաշնակիցը չէ։ 

Արկածախնդրության հետևանքը 

Եթե նման կարծիք հայտներ որևէ փորձագետ, անգամ ընդդիմադիր գործիչ, կարելի էր մեծ վերապահումներով՝ ըմբռնումով մոտենալ:
Բայց երբ հոխորտում է իշխանության ներկայացուցիչը, հասկանում ես, թե ինչու է Հայաստանն այս պահին կանգնած նման լուրջ անվտանգային մարտահրավերների առջև:
Իսկը պատմություն է՝ հայտնի «Քաջ Նազարի» մոտիվներով...

Վահրամ Բագրատյան