Բժիշկները նշել են քաղցկեղից պաշտպանող 3 մթերք

Բժիշկները նշել են քաղցկեղից պաշտպանող 3 մթերք

Թերապևտ Ելենա Մալիշևան և սրտաբան Գերման Գանդելմանը «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում երեք մթերք է նշել, որոնց օգտագործումն օգտակար է քաղցկեղի կանխարգելման համար։ 

Բժիշկները քաղցկեղից պաշտպանող մթերքների ցանկում հավելել են բրոկկոլին, բրյուսելյան կաղամբն ու կաղամբը։ «Սա ներառեք ձեր սննդակարգում»,- հորդորել է Մալիշևան:

Ըստ մասնագետների՝ այս բոլոր բանջարեղենները պարունակում են սուլֆորաֆան նյութ։ «Սուլֆորաֆանը կանխում է քաղցկեղի բջիջների բազմացումը և, հետևաբար, կանխում է քաղցկեղի զարգացումը», - բացատրել է Գանդելմանը: