Տղամարդիկ նախազգուշացվել են քաղցկեղի տեսակների մասին, որոնք նրանց մոտ ավելի հաճախ են հանդիպում

Տղամարդիկ նախազգուշացվել են քաղցկեղի տեսակների մասին, որոնք նրանց մոտ  ավելի  հաճախ են հանդիպում

Քաղցկեղի որոշ տեսակներ ավելի հաճախ հանդիպում են տղամարդկանց, քան կանանց մոտ, ասել է թերապևտ Ալեքսեյ Ժիտոն։

NEWS.ru-ի հետ զրույցում նա տղամարդկանց զգուշացրել է քաղցկեղի այս տեսակների մասին։

«Տղամարդկանց մոտ զգալիորեն ավելի շատ են թոքերի քաղցկեղը, հատկապես՝ ծխողները, կերակրափողի քաղցկեղը, միզապարկի քաղցկեղը, այսինքն՝ տղամարդիկ, ընդհանուր առմամբ, ավելի հակված են այս օրգանների քաղցկեղին»,- ասել է բժիշկը։

Միաժամանակ, ըստ մասնագետի, հորմոնալ տարբերությունների պատճառով տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը շատ ավելի քիչ է հանդիպում, քան կանանց։