Պիկեն Շակիրայից պահանջել է տարեկան 5 թռիչք դեպի Մայամի և 400 հազար եվրո

Պիկեն Շակիրայից պահանջել է տարեկան 5 թռիչք դեպի Մայամի և 400 հազար եվրո

Ժերար Պիկեն և Շակիրան բաժանումից հետո շարունակում են քննարկել երեխաների ապագայի հարցը։ Երգչուհին բաժանումից հետո տեղափոխվել է Մայամի և ուզում է, որ երեխաներն իր հետ ապրեն։ Ինչպես հաղորդում է Marca-ն՝ «Բարսելոնայի» պաշտպանը պատրաստ է համաձայնության գալ երեխաների տեղափոխության հարցում՝ չնայած նախկինում դեմ էր դրան։

Սակայն Պիկեն երկու պայման է ներկայացրել նախկին կնոջը։ Նախ, ֆուտբոլիստը Շակիրայից պահանջում է տարեկան 5 առաջին դասի թռիչք ապահովել իր համար դեպի Մայամի, որ հանդիպի երեխաների հետ։ Նա նաև երգչուհուց 400 հազար եվրո է պահանջում պարտքերը փակելու համար։