ՆԱՏՕ-ն կանցկացնի Սառը պատերազմից ի վեր խոշորագույն զորավարժություններ

ՆԱՏՕ-ն կանցկացնի Սառը պատերազմից ի վեր խոշորագույն զորավարժություններ

ՆԱՏՕ-ն 2024 թվականին կանցկացնի Սառը պատերազմից ի վեր պատմության խոշորագույն զորավարժությունները։ Այդ մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ռոբ Բաուերը՝ Օսլոյում՝ ՆԱՏՕ-ի երկրների գլխավոր շտաբերի պետերի ամենամյա համաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. գրում է ТАСС-ը։ 

Զորավարժությունները կանցկացվեն Գերմանիայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում 2024 թ․ փետրվարին և մարտին։