Արթուր Ղազինյանը մանդատը վայր է դնում․ նա վաղը հայտարարություն կանի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Արթուր Ղազինյանը վաղը կեսօրին հայտարարությամբ է հանդես գալու և մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնելու խորհրդարանի ղեկավարությանը։
Համաձայն տեղեկությունների՝ «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում ունի նաև պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Կան տեղեկություններ, որ Վարդանյանը առաջիկայում կմիանա Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությանը։
Irakanum.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Էլինար Վարդանյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանել։