ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հայ դիտորդները չեն եկել Բելառուսի ընտրություններին

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հայ դիտորդները չեն եկել Բելառուսի ընտրություններին

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ներկայացուցիչները Բելառուսի խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ չեն եկել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է ՀԱՊԿ ԽՎ համակարգող Ալիշեր Էրբաևը։

«ՀԱՊԿ դիտորդները ներկա են գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից։ Ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԽՎ-ն կոլեգիալ մարմին է, և նրանք պետք է ներկա լինեին նման հասարակական-քաղաքական միջոցառման, բայց դա նրանց ընտրությունն է»,- ասել է Էրբաևը։

Նա նշել է, որ ինքն է ներկայացնում Ղըրղըզստանի խորհրդարանը, իսկ ՀԱՊԿ ԽՎ-ից ներկա են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ռուսաստանի խորհրդարանների ներկայացուցիչներ։