Ջոնի Դեփին հյուրանոցում գտել են անգիտակից վիճակում

Ջոնի Դեփին հյուրանոցում գտել են անգիտակից վիճակում

Ջոնի Դեփը և նրա «Hollywood Vampires» խումբը վերջին պահին ստիպված են եղել չեղարկել իրենց համերգը Բուդապեշտում: Ըստ տեղեկությունների՝ հյուրանոցի իր համարում Դեփի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է։ Նրա ընկերները ստիպված են եղել բժիշկ կանչել․ նրանք բեմ չեն բարձրացել․ հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։

Դահլիճը լեփ-լեցուն էր եռանդուն երկրպագուներով, ոմանք, ովքեր հարյուրավոր կիլոմետրեր են ճանապարհել շոուն տեսնելու համար, տխրել էին Դեփի բացակայությունից:

«Ամեն ինչ դրված էր, բեմը, կուլիսային խումբը պատրաստ էր համերգին: Ոչ ոք չէր մտածում, որ խնդիր կարող է լինել, հատկապես, որ խմբի անդամներն արել էին ձայնային կարգավորումը, որը նախատեսված էր կեսօրին»,-հայտնել են աստղի թիմից։

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Դեփն ունի առողջական խնդիրներ՝ սրտի հետ կապված։