Հայհոյել է քաղաքացուն, թքել աչքին. ՀՀ ԱԺ նախագահի արկածները

Հայրենադարձ Կարեն Մկրտչյանը, տեսնելով ԱԺ նախագահին, նրա ուղղությամբ բացականչել է այն, ինչ գոռում են բոլորը՝ դավաճան: Դրանից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է բռնել Կարենի ձեռքերը, որը կատարելուց հետո Ալեն Սիմոնյանը հայհոյանք հնչեցրել Կարենի հասցեին և թքել քաղաքացու աչքին: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում պատմեց ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով խայտառակ միջադեպին:
Նրա խոսքով, հայհոյելուց ու թքելուց հետո Սիմոնյանի թիկնապահներն այնքան ժամանակ են պահել Կարեն Մկրտիչյանին, մինչ ժամանել են ոստիկանները: Այնուհետ Կարենը տեղափոխվել է ոստիկանությունը, որտեղ նրա անձը ճշտելուց հետո նրան բաց են թողել.
''Սա արվում է միայն նրա համար, որ այլեւս իշխանության ներկայացուցիչներին նման բառեր ասողներ չլինեն: Բայց թե՛ Կարենը, թե այլ քաղաքացիները նման դեպքերում գտնվելու են մեր պաշտպանության ներքո: Իրենք դավաճան են եւ դա լսելու են անդադար",- հայտարարեց Մամիջանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը դիմեց իշխանությանը՝ հորդորելով նրանց որեւէ ճնշում՝ իրավական կամ ֆիզիկական չգործադրել քաղաքացու նկատմամբ: