Հայտնի է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարի անունը

Հայտնի է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարի անունը

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի. նա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն է, հայտնել է ՌԴ ՊՆ–ի ArmeniaSputnik-ի աղբյուրը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Լենցովն այս պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։ 

Մինչև 2020 թվականը Ալեքսանդր Լենցովը եղել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալը։ Նա Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների, Սիրիայում ռուսական ռազմական գործողության մասնակից։