«Մեղավորը» նշանակված է

«Մեղավորը» նշանակված է

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է, ով շարունակում է «արջի ծառայություն» մատուցել Փաշինյանին: 

«Մեղավորը»՝ զինվորականությունն է 

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է:
Հանձնաժողովը, ըստ ամենայնի, պահանջելու է զեկույցը քննարկել փակ ձևաչափով։
Փաշինյանի համար կարևորն այն է, որ այդ զեկույցի հրապարակումից հետո, քրեական գործերի «հեղեղ» լինի՝ որոշ նախկին զինվորականների մասով: 

Քոչարյանը՝ կեղծիքի գործիք 

44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի միակ «դարդ ու ցավը» եղել է պարտության պատասխանատվությունը այլոց վրա բարդելը, սեփական դեմքը փրկելը և «մեղավորներ» կարգելը:
Ըստ ամենայնի, Փաշինյանի վերջնական ընտրությունը կանգնել է զինվորականության վրա. վերջինս կարգվելու է հիմնական «մեղավոր»:

Վահրամ Բագրատյան