Ավտոմեքենաները ճակատ ճակատի բախվել են․ կան վիրավորներ

Ավտոմեքենաները ճակատ ճակատի բախվել են․ կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 16:00-ի սահմաններում Նորք–Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են 35-ամյա Վահան Գյուրջյանի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Հովհաննես Բաղդասարյանի վարած Lada Largus մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել  թիվ 1 համալսարանական  հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր  են նախապատրաստվում: