Ավտոբուսը բախվել է բեռնատարին․ զոհեր ու վիրավորներ կան

Ավտոբուսը բախվել է բեռնատարին․ զոհեր ու վիրավորներ կան

Թուրքիայում Ստամբուլից Մալաթիա ուղեւորվող ուղեւորատար մի ավտոբուս բախվել է նույն ուղղությամբ ընթացող բեռնատարին ու շրջվել, որի հետևանքով զոհեր կան։ Գրել են թուրքական լրատվամիջոցները։

Միջադեպի պատճառը թանձր մառախուղն է եղել։ Ավտոբուսը Աքչադաղ գյուղի շրջանում կողաշրջված է եղել, երբ նույն ուղղությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է դրա մեջ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել, եւս 36 մարդ վիրավորվել է։ Տուժածները հոսպիտալացվել են։