Միջազգային դատարանը իրավասություն ունի քննելու 20-23 թթ պատերազմի ընթացքում, դրանից հետո ՀՀ դիմումները. Կիրակոսյան

Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները: Այս մասին X-ի իր էջում գրել է Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նա նաեւ հայտնել է, որ ԱՄԴ-ն իրավասու չէ քննարկելու Ադրբեջանի հայցերը ԼՂ առաջին պատերազմի վերաբերյալ մինչև 1996թ. եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է: