Արցախցիները կուզեն, որ Կառավարությունն իր հետագա քայլերի մասին խոսի․ Աբրահամյանը՝ փոխվարչապետին

Արցախում ապրող մեր հայրենակիցները կուզեն, որ Կառավարությունն իր հետագա քայլերի մասին գոնե որոշ ուղղություններով և գծերով խոսի։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Արցախի հումանիտար ճգնաժամի հրատապ քայլերի մասին։

Տիգրան Աբրահամյանի առաջ բերած հարցերին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ ունեն 21 միջոցառումների իրականացման ձևաչափ, որոնք պատրաստ են իրականացման՝ ցանկացած պահի։

«Այդ միջոցառումները հրապարակված են, հիմա ես չեմ ուզում ասել, թե առաջինը որը կիրականացվի, բայյց պետք է նկարագրեմ, որ պատրաստ ենք»,-ասաց Գրիգորյանը։

Աբրահամյանն արձագանքեց, թե երբ պետք է ակնկալել այդ քայլերի իրականացումը։

Գրիգորյանը պատասխանեց, որ հետագան ցույց կտա, թե որոնք են հիմնական թիրախները։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան