Ընդդիմությունը իրազեկման ակցիաներ է անցկացնում Երեւանի Արաբկի եւ Կենտրոն վարչական շրջաններում

ԱԺ «Հայաստան» եւ Պատիվ ունեմ» խմբակցությունները այս պահին իարզեկման ակցիաներեն անցկացնում Երեւանի Արաբկիր եւ Կենտրոն Վարչական շրջաններում:
Արաբկիրում իրազեկման ակցիային մասնակցում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանը, իսկ Կենտրոնում` ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը կոչ էր արել ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին, անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից մասնակցել «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքին: