Մահացել է ռուս հայտնի տիեզերագնաց

Մահացել է ռուս հայտնի տիեզերագնաց

76 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Վիկտորենկոն։

Ինչպես հայտնում է Տիեզերագնացների ուսումնական կենտրոնը (CTC), Վիկտորենկոն չորս տիեզերական թռիչք է կատարել դեպի Միր ուղեծրային կայան և 489 օր անցկացրել անծայրածիր տիեզերում: 

Վիկտորենկոն պարգևատրվել է Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» մեդալով և Լենինի շքանշանով, ինչպես նաև Հոկտեմբերյան հեղափոխության, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով (1992), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշաններով։