ԱԱ-2022-ի եզրափակիչ․ Արգենտինա - Ֆրանսիա՝ այսօր

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր` դեկտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 19:00-ին կկայանա ԱԱ եզրափակիչը, որտեղ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղադաշտ դուրս կգա Արգենտինայի հավաքականը։
Կատարի Ալ-Դայեն քաղաքի «Լուսաիլ» մարզադաշտն այսօր կընդունի Մունդիալի եզրափակիչը։
Արգենտինան և Ֆրանսիան հավասարաչափ են նաև վիճակագրությամբ, նրանք աշխարհի ամենաուժեղ հավաքականի տիտղոսը նվաճել են երկուական անգամ։
Թիմերն աշխարհի առաջնություններում կհանդիպեն չորրորդ անգամ։
2018թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 4:3 հաշվով հաղթել է Ֆրանսիան, որի կազմում դուբլի հեղինակ էր դարձել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Չորս տարի առաջ Ֆրանսիան նվաճեց իր երկրորդ տիտղոսը 1998 թվականից հետո։
Բացի այդ, այս առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորում են Լիոնել Մեսին և Կիլիան Մբապեն` 5-ական գնդակ: Սա պատմական հանդիպում է Մեսիի համար, այս հանդիպումը վերջին հնարավորությունն է նրա համար դառնալ աշխարհի գավաթակիր։
Երևանի ժամանակով 19:00-ին սպասենք այս տարվա ամենահիշարժան ֆուտբոլային իրադարձությանը։