Մոլդովայի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել «Զվարթնոցում»․ մանրամասներ

Մոլդովայի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել «Զվարթնոցում»․ մանրամասներ

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 49-ամյա Ալեքսեյ Ս.-ին: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Նա 2013 թ. փետրվարի 27-ից Մոլդովայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: