Օլիմպիական վազորդուհին «3000 մետր»-ից հետո ամուսնության առաջարկություն է արել ընկերոջը (տեսանյութ, լուսանկարներ)

Ֆրանսուհի Ալիս Ֆինոն 3000 մետր մրցավազքից հետո ամուսնության առաջարկություն է արել ընկերոջը:
«Ես ինքս ինձ ասացի, որ եթե 9 րոպեն սպառվի, ուրեմն սա ինձ համար հաջողակ թիվ է: Իսկ մենք միասին ենք արդեն ինը տարի: Նա դեռ ինձ ամուսնության առաջարկ չէր արել, և ես ինքս ինձ ասացի, որ գուցե ես ինքս դա անեմ»,- ասել է վազորդուհին։
«Ես նրան մի քորոց տվեցի, որի վրա գրված էր՝ «Սերը Փարիզում»»:
Ալիս Ֆինոն Օլիմպիական խաղերի այն քիչ մասնակիցներից է, ով պրոֆեսիոնալ մարզիկ չէ: Նա ինժեներ է, ով աշխատում է Ավտոմոբիլային ինովացիոն կենտրոնում: 13 տարեկանից նա շաբաթական ընդամենը 2 անգամ հաճույքի համար վազում է։
Տեսանյութն ու լուսանկարներն այստեղ