Վերին Խոտանանում բեռնատար էր խափանվել․ փրկարարները 1 կմ քարշակել են

Վերին Խոտանանում բեռնատար էր խափանվել․ փրկարարները 1 կմ քարշակել են

Նոյեմբերի 14-ին, ժամը 14:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 1 կմ քարշակել  և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը:  Ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։