Բաքվի հայտարարությունները մտագոգիչ են․ ԱԳ փոխնախարար

Բաքվի հայտարարությունները մտագոգիչ են․ ԱԳ փոխնախարար

Հաղորդակցությունների ապաշրջափակման մանրամասները, որոնց մասին պարբերաբար խոսում են Բաքուն և Անկարան, մտահոգիչ են։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։  

Նա նկատեց՝ Հայաստանն իր դիրքորոշումն է հայտնել, Իրանի դիրքորոշումը ևս հայտնի է։

«Բայց Հայաստանի սահմանին լարվածությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ կրակոցները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը միանշանակ չեն նպաստում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը»,- կարծիք հայտնեց Կոստանյանը։

Ըստ նրա՝ Բաքվի այս գործողությունները կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունը, թե նա իսկապես շահագրգռված է խաղաղության և կայունության հաստատմամբ:

«Հայկական կողմի համար կարևոր է, որ ապաշրջափակման պայմանները լինեն ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»,- ասաց նա։