Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը փակ հանդիպում են անցկացնում Անթալիայում ընթացող դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, գրել են ԶԼՄ-ները։

Նախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում։

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաստատել է այս տեղեկությունը։

Քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքի ավարտից հետո։

ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։