Էրդողանը ցանկանում է Թուրքիա-Սերբիա-Բոսնիա և Հերցեգովինա գագաթնաժողով անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է Թուրքիա-Սերբիա-Բոսնիա և Հերցեգովինա գագաթնաժողով անցկացնել, Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը պատրաստակամություն է հայտնել. հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մեր առաջնորդը հարմար պահի ցանկանում է անցկացնել Թուրքիայի ու Սերբիա-Բոսնիա և Հերցեգովինայի գագաթնաժողովը: Մեր շփումներում նման պատրաստակամություն է հայտնել Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչը», - շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն: