Skoda-ն ներկայացրել է իր նոր կոնցեպտուալ Vision 7S քրոսովերը

Skoda-ն ներկայացրել է իր նոր կոնցեպտուալ Vision 7S քրոսովերը

Չեխական Skoda ընկերությունն անցկացրել է իր նոր էլեկտրական կոնցեպտային Vision 7S քրոսովերի շնորհանդեսը, հայտնում է բրենդի մամուլի ծառայությունը։

Ընկերության տվյալներով՝ մոդելը ցուցադրում է նոր Skoda դիզայնի լեզուն, որը հիմնված է ապրանքանիշի ավանդական արժեքների վրա՝ հուսալիություն, ֆունկցիոնալություն եւ աուտենտիկություն: Նորույթն աչքի է ընկնում մեծ անվադողերով, փոքրիկ ռադիատորային վանդակաճաղով, T-աձեւ լուսարձակներով եւ լապտերներով, ինչպես նաեւ բեռնախցիկի դռան լայն սփոյլերով։

Քրոսովերի երկարությունը 5016 մմ է, լայնությունը՝ 1940 մմ, բարձրությունը՝ 1888 մմ։ Անիվային բազան հասնում է 3075 մմ-ի։ Ճանապարհային լուսաշերտը՝ 242 մմ:

Սրահում առջեւի վահանակի վրա մեծ սենսորային էկրան է տեղադրված։ Բացի այդ, Skoda Vision 7S կոնցեպտում բացակայում է ավանդական վահանակը: Բոլոր անհրաժեշտ տվյալները կցուցադրվեն վարորդի դիմացի դիմապակու վրա։