Անելու ենք ամեն ինչ, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան ՀՀ-ում․ Նիկոլ Փաշինյան

Եթե ԼՂ-ի մեր քույրերն ու եղբայրները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է լինելու անել ամեն ինչ, որպեսզի բոլոր բռնի տեղահանվածները մնան ՀՀ-ում․ սա շատ կարևոր արձանագրում է։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ուզում ենք, որ բոլորը, առանց բացառության մնան, ապրեն, աշխատեն ՀՀ-ում, մեր քաղաքականությունը սա է լինելու։ Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե ԼՂ-ից եկած ինչքան մարդ է դուրս եկել Հայաստանից, այս պահին մոտ 2500 մարդ է դուրս եկել: Հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային վիճակը հաղթահարելու համար են այցելում արտերկրում ապրող իրենց հարազատներին ու կվերադառնան»,-նշեց նա։ 

Փաշինյանը նշեց, որ ունեն ծրագրեր, որոնցով աջակցելու են արցախցիներին։

Մանրամասները՝ տեսանյութում