«Խայտառակություն է, մանավանդ ՆԳ նախարարինը». քաղաքացիները ոստիկանների «փորերի մաշելու մասին»

«Խայտառակություն է, մանավանդ ՆԳ նախարարինը». քաղաքացիները ոստիկանների «փորերի մաշելու մասին»

Մի քանի օր առաջ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հորդորեց զբաղվել ոստիկանների արտաքին տեսքով։ Նա նշեց, որ պետք է ունենալ ստանդարտներ՝ սկսած արտաքին տեսքի ստանդարտից։

«Ամբողջը պիտի սկսվի ֆիզիկական ու արտաքին տեսքի ստանդարտից, թույլ չե՛նք կարող տալ, որ պետության փողոցում թափթփված արտաքին տեսքով ոստիկան, փրկարար կամ զինվորական լինի։ Ուսադիր կրող մարդու, հազար ներողություն, բայց փորից սկսած, ստանդարտի հարց է, որը չենք կարողացել լուծել»,- ասել է Փաշինյանը՝ հորդորելով զբաղվել ուսադիր կրող մարդկանց արտաքին տեսքով։

MediaHub-ն իր ընթերցողների շրջանում անցկացրեց հերթական հարցումը, թե ինչպե՞ս է հասարակությունն այս հարցին նայում, կիսո՞ւմ է Փաշինյանի մտահոգությունը։

Ըստ արդյունքների՝ հարցվածների 25%–ն ընտրել է «Այո» պատասխանը, 57%–ն ընտրել են «Ոչ» պատասխանը։ Մեր ընթերցողների 15%֊ն ընտրել է «Կարևորը գործառույթն է, ոչ թե արտաքինը» պատասխանը, և միայն 3%-ն է, որ ընտրել է «Վերջապես, թե չէ ամոթ է, էդ փորերով ինչպե՞ս են վազում» պատասխանը։

Մեր ընթերցողները թողել են նաև իրենց մեկնաբանություններն այս հարցի շուրջ՝

«Ոստիկանները պետք է զբաղվեն սպորտով և ճարպոտ փորեր չպետք է ունենան»։

«Ոստիկանների տեսքից էլ ենք դժգոհ, փորերից էլ»։

«Խայտառակություն է, մանավանդ ՆԳ նախարարինը»։

«Մեր ոստիկանները շատ էլ գեղեցիկ, առնական հայ մարդիկ են»։

«Ոստիկանների փորերով է զբաղված, երկրի անվտանգության հարցերը կարգավորելու փոխարեն, իսկ ԱԺ-ում նստած փորովներին չի տեսնո՞ւմ, թե՞ չի ուզում տեսնի»։

«Վաաաաա՜յ, ի՞նչ ոստիկանների փորեր, երկիր ենք կորցնում հայեր»։

«Ինչ ասես լսել էինք, բայց ոչ ոստիկանների փորերի մասին»։

«Ով էլ խոսի արտաքին տեսքից ու փորից»։

«Լավ ա չի ասում` բոլորդ մեքենայի փոխարեն հեծանիվով պիտի հանցագործին բռնելու գնաք»։

«Միակ խելքի մոտ բանը, որ ասել է ոստիկանի փորերի մասին է»։

Մարիաննա Արամյան