Կինը վիճակախաղով 1 միլիոն դոլար է շահել․ ԱՄՆ

Կինը վիճակախաղով 1 միլիոն դոլար է շահել․ ԱՄՆ

ԱՄՆ-ում մի կին վստահել է եղբորը վիճակախաղի տոմս գնել և շահել է մեկ միլիոն դոլար։ Այս մասին գրել է UPI-ն։

Կալիֆոռնիայից մի կին պատմել է, որ իր եղբայրը միշտ եղել է վիճակախաղի մեծ երկրպագու: Ժամանակ առ ժամանակ նրան գումար է տվել, որպեսզի նա էլ իր համար տոմս գնի։ Մարտի կեսերին նա հերթական անգամ գումար է տվել եղբորը և ուղարկել խանութ։ Շուտով տղամարդը զանգահարել է նրան և ասել, որ տոմս է գնել 5 դոլարով:

Կինը վստահ է եղել, որ շահումն աննշան է լինելու, և ազգականից խնդրել է, որ նա ստուգի տոմսը։ «Կարծես, դու հաղթեցիր»,- հեռախոսով նրան ասել է եղբայրը։ Պարզվել է, որ ամերիկուհին հարստացել է 1 միլիոն դոլարով։

Ամերիկուհին միայն հավատել է իր հաջողությանը, երբ տոմսը բերել է վիճակախաղի գրասենյակ, որտեղ հաստատվել է որպես հաղթող։ Ամերիկուհին ասել է, որ գումարը կծախսի նոր տան վրա։ Բացի այդ, նա պատրաստվում է եղբորը նոր մեքենա գնել։