Դերուլոյի համերգը մնաց Մխիթար Հայրապետյանի կոկորդին

Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ WCIT2024/Digitec միջոցառման պաշտոնական բացումը: Միջոցառմանը համերգով հանդես եկավ ամերիկացի հայտնի ռեփեր Ջեյսոն Դերուլոն:
Սոցիալական ցանցերը ողողված են այս համերգի տեսանյութերով, լուսանկարներով, նաև քննադատությամբ։ Մեծ գումարներ են ծախսվել, որ ամերիկացի ռեփերը համերգով հանդես գա Հանրապետության հրապարակում։
MediaHub-ը ուշադրություն դարձրեց, որ քաղաքացիները ավելի շատ քննադատում են իշխանություններին, քան ողջունում նման համերգ կազմակերպելու համար։ Ասում են` թե՛ ավելորդ գումարներ են ծախսել, թե՛ շքեղ հրավառություն արել :
Դժգոհության ահռելի չափաբաժինը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հիացական գրառման տակ է տեղ գտել։
«Փառահեղ կործանում եք երկիրը։ Արցախ հանձնած, հազարավոր երիտասարդներ կորցրած, բաքվի բանտում գերիներ ունեցող երկիրը տժժում է... ։ Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...»,- գրել է մի օգտատեր։
«Ինչքան շատ եք երկիր զիջում, էնքան ավելի մեծ եք աղմուկ հանում։ Մարդկանց զբաղեցնում եք անիմաստ փառատոններով ու համերգներով»։
«Ինչ տիպի եք քողարկում ձեր դեմքը..
մազից կախված երկիրը տժժժժիկների եք վերածել։ Հայկական համերգները սենց ֆինանսավորեք գոնե, որ հայերը չփախնեն դուրս ու էնտեղ փառքի արժանանան անամոթներ»:«Նման փայլուն համերգ կարելի է տալ, հրավառություն անել և հրճվել միայն Արցախի ազատագրման օրը։ Այսքանը»։
«Իսկ ինչի՞ Սնուփ Դոգին չբերեցիք, պարտքը տար»։
«Սնուփ Դոգից ի՞նչ կա, կարո՞ղ ա լողալով ա օվկիանոսն անցնում, դրա համար ա ուշանում»:
«Пир во время чумы...Ձեր համար կարևորը փորը կուշտ, տակը չոր, թուրքն էլ բարեկամ, հեծանիվն էլ անպակաս»...
Ու տասնյակ նման մեկնաբանություններ նախարարի գրառման տակ։
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի սեպտեմբերի 23-ին Երևանում պետք է տեղի ունենար ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի երևանյան համերգը, սակայն, Արցախում ողբերգական իրադարձություններով պայմանավորված, այն հետաձգվեց։ Շուրջ 6 մլն դոլար ռեփերին վճարած գումարը ջուրը գնաց…
Մարիաննա Արամյան