Հայաստանն այս փուլում բացարձակապես հեռու է մնում ՀԱՊԿ գործունեության բոլոր ձևաչափերին մասնակցելուց․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։
Դիվանագետին հարցրել են՝ արդյոք Հայաստանի համար հնարավորություն կա մասնակցելու ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը։ «Հարցն ուղղեք հայկական կողմին»,- պատասխանել է Պանկինը, հայտնել են ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ դատելով հայկական կողմի հայտարարություններից, Հայաստանն այս փուլում բացարձակապես հեռու է մնում ՀԱՊԿ գործունեության բոլոր ձևաչափերին մասնակցելուց։