Օդային տագնապ է հայտարարվել. աշխատում է ՀՕՊ-ը
Այսօր՝ մայիսի 30-ի գիշերը, Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել․ հայտնում է РБК-Украина-ն։
Ըստ աղբյուրի՝ աշխատում է նաև հակաօդային պաշտպանությունը, իսկ դիտորդական խմբերը արձանագրում են հակառակորդի գրոհային անօդաչու թռչող սարքերի մասին տեղեկատվությունը։
Օդային տագնապ է հայտարարվել այսօր գիշերը նախ երկրի հարավում, ապա՝ կենտրոնական, արևելյան և հյուսիսային շրջաններում։ Ավելի ուշ մի շարք մարզերում օդային տագնապը չեղարկվել է։