Մակունցը ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է՝ ինչպես է պետք է կառուցվի «տարածաշրջանային խաղաղությունը»

Մակունցը ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է՝ ինչպես է պետք է կառուցվի «տարածաշրջանային խաղաղությունը»

Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման հետևանքները, մասնավորապես Արցախի հայերի էթնիկ զտմանը, նրանց տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է կառուցվի տարածաշրջանում կայուն խաղաղությունը։