Վթար՝ Արագածոտնում․ Կարբի գյուղում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը

Վթար՝ Արագածոտնում․ Կարբի գյուղում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը

Երեկ՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կարբի գյուղում բախվել են BMW X5 մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ը գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ BMW X5-ը վարել է Կարբի գյուղի բնակիչ 25-ամյա Սարգիս Խաչատրյանը, իսկ Mercedes-ը վարել է Օհանավան գյուղի բնակիչ Վրեժ Հովհաննիսյանը։