ԲՈՒՀ-երի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերը կընդունվեն հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը

ԲՈՒՀ-երի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերը կընդունվեն հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը

Հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ԲՈՒՀ-երի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունելությունն է։

Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություն կարող են հայտագրել՝

• օտարերկրացիները,
• օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
• ս/թ ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվողները։

ԳԹԿ-ից տեղեկացնում են, որ առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։

Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։

Ընդունելության հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննություններ և մասնակցելով լրացուցիչ (թափուր մնացած տեղերի) մրցույթին։

Հայտագրումն ավարտվում է հուլիսի 1-ին, ժամը 17։00-ին։