ՔՊ-ի իշխանությունը ձեռնտու է բոլորին, սակայն ոչ հայ ժողովրդին

ՔՊ-ի իշխանությունը ձեռնտու է բոլորին, սակայն ոչ հայ ժողովրդին

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

ՔՊ-ականների քաղաքականության և քայլերի արդյունքում այսօր միայն ռուսական ռազմական ներկայության շնորհիվ է, որ Արցախն ու Սյունիքը հայկական են և Արցախում հայերի էթնիկ զտումներ չեն իրականացվում: Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, որ ՀՀ զինված ուժեր Արցախում չկան: 

30 տարի շարունակ Արցախի ՊԲ ու հայոց բանակի շնորհիվ է, որ Արցախը կարողացել է դիմագրավել թուրք-ադրբեջանական տանդեմին, Արցախի ՊԲ-ն՝արցախահայության անվտանգության թիվ մեկ երաշխավորն էր:

ՔՊ-ի «շնորհիվ» Արցախի տարածքի մեծ մասն օկուպացված է, Արցախի ՊԲ-ն՝կազմաքանդված, իսկ արցախահայությունը դարձել է փախստական:

Ադրբեջանն ինտենսիվորեն պատրաստվում է նոր պատերազմի, իսկ ՔՊ-ն «խաղաղության դարաշրջան» է կառուցում: Հայոց բանակի ու Արցախի ՊԲ-ի վերականգնումը, վերազինումը խաթարելու է հայոց նոր ցեղասպանությունը: ՔՊ-ի իշխանության օրոք արդիականացնել հայոց բանակն ու վերականգնել Արցախի ՊԲ-ն հնարավոր չէ, քանի որ ՀՀ գործող իշխանությունները Բերձորն ու արցախյան մյուս հողերը հանձնում են Բաքվին:

ՀՀ-ում իշխանափոխության դեպքում միայն հնարավոր է կանխել Արցախի և Սյունիքի հայաթափումն ու հայոց պետականության փրկությունը: 

Գեոպոլիտիկ տարբեր կենտրոններին և թուրք-ադրբեջանական տանդեմին ձեռնտու է ՔՊ-ի պես իշխանությունը, սակայն դա ձեռնտու չէ հայ ժողովրդին՝ ՀՀ-ին, Արցախին և Սփյուռքին:

Այսպիսով, իշխանափոխությունը հայոց պետականության փրկության ամենակարճ և ամենաարդյունավետ ճանապարհն է:

Վահրամ Բագրատյան