Ռուստամ Բաքոյանը՝ ՔՊ-ում իր նկատմամբ ճնշումների մասին

Հորեղբորս որդու զոհվելուց հետո եմ առաջին ու վերջին անգամ շփվել Վազգեն Գալստանյանի հետ։ Իսկ դրանից առաջ երկու-երեք անգամ պատերազմի օրոք եմ հանդիպել նրան։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը կապի մեջ է Բագրատ Սրբազանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք այդ լուրերից հետո իր նկատմամբ ՔՊ-ն ճնշումներ չի սկսել, Բաքոյանն արձագանքեց հարցով՝ «լո՞ւրջ եք ասում, դուք կարծում եք, որ ՔՊ-ում կարող են ճնշումներ լինե՞լ»։

«Էսքան ժամանակ ե՞րբ ա նման բան եղել, որ հիմա նման տրամաբանությամբ հարցեր եք տալիս։ ՔՊ-ում չեն կարող ճնշումներ լինել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։